Արմավիրում բախվել են Chevrolet-ն ու Mitsubishi-ն. վերջինս մեջտեղից կիսվել է ու բռնկվել. կա 1 զոհ և վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ «Mitsubishi»-ում հրդեհ է բռնկվել:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ կա 3 կամ 4 վիրավոր:
Այդ տեղեկությունը իրավապահները պարզում են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ:
Բախման հետևանքով «Mitsubishi»-ն մեջտեղից կիսվել է, իսկ մահացածի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և քաղաքացիների հայտնած վիրավորների ինքնությունը:
Քնննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: