Լրահոս

29.12.2011 16:22


Ուրանի հանքաքարի հետախուզման աշխատանքը շարունակվելու է

Կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում որոշել է թույլատրել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնել ավելի քան 590 մլն դրամով` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ։ Կառավարության հաղորդագրության հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ միջոցով կապահովվի ՀՀ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման աշխատանքի շարունակելիությունը։

Այս խորագրի վերջին նյութերը