- էլեկտրոնային գնումների կատարման կարգը, որի նպատակն է գնումների գործընթացն իրականացնել և ապահովել էլեկտրոնային միջոցով,
- հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման, ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու փոփոխման կարգերը,
- ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը, որով նախատեսվում է ռոյալթիի համար իրացումից հասույթը որոշել հաշվեգրման եղանակով,
- այն 18 կազմակերպությունների ցանկը, որոնցում տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից ստուգում, բացառության կարգով, կարող է իրականացվել վեց ամիսը մեկ անգամ,
- նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը,
- հարկային օրենսդրության վերանայման 2012-2014 թթ. միջոցառումների ծրագիրը,
- «Էքսպո 2012 ՅՈՍՈԻ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը և նախահաշիվը. ցուցահանդեսն անցկացվելու է 2012 թ. մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայում, Հայաստանը պետք է մասնակցի «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմային,
- ՀՀ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը,
-ՀԲ աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրով հանրակրթական դպրոցների վարչարարական գործառույթների իրականացման համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով միջազգային մրցակցային գնման արդյունքը,
- ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը (փոփոխված),
- ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները (փոփոխված)։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին,
- Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման հայեցակարգին, որի իրականացմամբ ակնկալվում է էապես նվազեցնել անկանոն միգրացիայի ծավալը,
- Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգին. համակարգի կատարելագործմամբ կներդրվի նորմատիվ իրավական ակտերի նախագծման, քննարկման և ընդունման սկզբունքային նոր ձևաչափ։
Ներդրվում է էլեկտրոնային գնումների համակարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- էլեկտրոնային գնումների կատարման կարգը, որի նպատակն է գնումների գործընթացն իրականացնել և ապահովել էլեկտրոնային միջոցով, - հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման, ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու փոփոխման կարգերը, - ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը, որով նախատեսվում է ռոյալթիի համար իրացումից հասույթը որոշել հաշվեգրման եղանակով, - այն 18 կազմակերպությունների ցանկը, որոնցում տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից ստուգում, բացառության կարգով, կարող է իրականացվել վեց ամիսը մեկ անգամ, - նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը, - հարկային օրենսդրության վերանայման 2012-2014 թթ. միջոցառումների ծրագիրը, - «Էքսպո 2012 ՅՈՍՈԻ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը և նախահաշիվը. ցուցահանդեսն անցկացվելու է 2012 թ. մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայում, Հայաստանը պետք է մասնակցի «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմային, - ՀՀ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը, -ՀԲ աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրով հանրակրթական դպրոցների վարչարարական գործառույթների իրականացման համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով միջազգային մրցակցային գնման արդյունքը, - ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը (փոփոխված), - ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները (փոփոխված)։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել` - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին, - Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման հայեցակարգին, որի իրականացմամբ ակնկալվում է էապես նվազեցնել անկանոն միգրացիայի ծավալը, - Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգին. համակարգի կատարելագործմամբ կներդրվի նորմատիվ իրավական ակտերի նախագծման, քննարկման և ընդունման սկզբունքային նոր ձևաչափ։