Կարծիք

18.11.2025 12:19


«Մայր Հայաստան» կուսակցությունում կա քաղաքական միտք, քաղաքական մտածողություն

«Մայր Հայաստան» կուսակցությունում կա քաղաքական միտք, քաղաքական մտածողություն

Որպես քաղաքացի կարևոր եմ համարում երկրի քաղաքական համակարգի կայացումն ու զարգացումը։ Այդ պատճառով հետաքրքրությամբ և ուրախությամբ եմ հետևում նոր քաղաքական միավորների ձևավորմանը, որովհետև դրանց անհրաժշտոթյունը հատկապես հիմա շատ մեծ է և նաև անհրաժեշտ է իշխանափոխության հասնելու գործում։

Այս առումով բավական հետաքրքիր է հետևել նորաստեղծ «Մայր Հայաստան» կուսակցության գործունեությունը։

Կուսակցության հիմնադիրներին հաջողվել է ձևավորել պատասխանատվությունից չվախեցող, նախաձեռնող և համարձակ թիմ, որը արդեն ավագանու խմբակցություններ ունի Երևանում, Գյումրիում և Էջմիածինում։

Այս կուսակցությունում կա քաղաքական միտք, կա քաղաքական մտածողություն, որի պակասը, որքան էլ տարօրինակ է, շատ մեծ է Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգում։ Դրա հետևանքով էլ հաճախ առաջանում են քաղաքական միավորներ, որոնք հետագայում սկսում են զբաղվել հասարակական գործունեությամբ կամ մեկ այլ բանով։

Շնորհակալություն «Մայր Հայաստան» կուսակցությանը կատարած աշխատանքների համար։Նոր ու մեծ հաջողություններ եմ ցանկանում հետագա գործունեության մեջ։

Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը