Քաղաքական

17.11.2025 16:07

Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին

Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին

Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին։

Շնորհակալ ենք բոլոր այն ընտրողներից, ովքեր քաղաքացիական, ազգային դիրքորոշում ցուցաբերեցին՝ քվեարկելով ընդդիմադիր ուժերի օգտին։

Շնորհակալ եմ մեր ամբողջ թիմից միասնական ու կազմակերպված աշխատանքի համար։ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ՝ մեզ հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 25 օրում, ահագին աշխատանք կատարել։ Մենք նախընտրական արշավն իրականացնում էինք հսկայական ճնշումների ներքո․ այս ընթացքում իմ ու Դավիթ Կարապետյանի դեմ գործեր կարվեցին, մեզ սատարող բլոգերին կալանավորեցին։ Ու այս ամենով հանդերձ՝ մենք կարողացանք որոշակի քվե ստանալ ու ներկայացված կլինենք Վաղարշապատի ավագանիում։

Շնորհակալ եմ Դողսի բնակիչներից, ովքեր ընտրության մասնակիցների 57 տոկոսի չափով ինձ ու մեր թիմին վստահության քվե տվեցին։

Ցավալի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվեց, բայց սա մեզ պետք է ոչ թե հիասթափեցնի կամ անգործության մղի, այլ ճիշտ հակառակը։

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիշա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։