Քաղաքական

16.11.2025 14:17


Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է

Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է

«Իշխանություն» լրատվականին ահազանգում են՝ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար, Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանի աներ Ռոմիկ Թադևոսյանը ընտրողներին «ուղղորդում» է՝ ուղեկցելով ընտրատեղամասեր:

Ավելի վաղ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արմենակ Դանիելյանը հրապարակել էր Ռոմիկ Թադևոսյանի նկարը, կից գրել. «Վաղարշապատ, 14 ընտրատարածք

Սույն անձը 11։30-ի դրությամբ արդեն 2 անգամ մարդկանց է ուղեկցել 46 ընտրատեղամաս և 2 անգամ՝ 47 ընտրատեղամաս։

Թե բա` ուղորդում չկա։ Բա սա ուղորդում չի՞»:

Այս խորագրի վերջին նյութերը