Քաղաքական

15.11.2025 18:18

Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար)

Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար)

Շատ էինք ահազանգեր ստանում, որ ուրացողների դաշինքի իշխանության կազմած ընտրացուցակներում լիքը շեղումներ կան, բայց որ էս խելքի տոպրակները կբռնեին ու ընդդիմադիր ավագանու թեկնածուի տան հասցեում օտար մարդկանց կհաշվառեին, այ դա արդեն նույնիսկ ամենազավեշտալի երազում չէինք կարող պատկերացնել։

Այսօր որոշեցի ստուգել ընտրական ցուցակները ու ինչ հայտնաբերեմ․ իմ հասցեում՝ Վաղարշապատի Սպարապետ Վ.Սարգսյան 65Ա տանը հաշվառված են հավելյալ 9 անձինք։ Նշեմ, որ նրանք որևէ կապ չունեն տվյալ հասցեի հետ և թերևս եկել ու մեր տանն են հաշվառվել ժողովրդավարության բաստիոնից։

Հարգելի՛ վաղարշապատցիներ, հորդորում եմ, որ դուք էլ ուսումնասիրեք՝ ձեր հասցեներում օդից, գետնի տակից, Երևանից, հարևան երկրներից կամ մեկ այլ տեղից որևէ այլ անձանց սրանք հո չե՞ն բերել ու հաշվառել։ Իսկ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ պահել «Մայր Հայաստանի» շտաբին։

Հա, ի դեպ, էս ուրացողներին ասեմ, որ ինչքան էլ ձեզ պատառոտեք, պատեպատ տաք, մեկ է՝ չի ստացվելու։

Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից
3

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։