Քաղաքական

13.11.2025 15:17

Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման

Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման

Նոյեմբերի 12-ի երեկոյան, ի վերջո, հաջողվեց հայտնաբերել բլոգեր Օնիկ Հարությունյանին։ Փաստորեն, նա այդ ողջ ընթացքում գտնվել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում, ապա նրան տեղափոխել են Վաղարշապատի քննչական բաժին։ Փաստացի, Վաղարշապատի ոստիկանության բաժնում խուսափել են տեղեկություններ ներկայացնել Օնիկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ՝ առերևույթ խոչընդոտելով փաստաբանի` մասնագիտական գործունեությանս։

Քննչական բաժնում պարզ դարձավ, որ Օնիկ Հարությունյանը ձերբակալվել է քաղաքական բովանդակությամբ մտքեր և քննադատություններ հնչեցնելու համար, որոնք ուղղված են եղել ընդդեմ Արգիշտի Մեխակյանի, ինչը քննչական բաժնում դիտարկել են որպես խուլիգանություն։

Ձերբակալման արձանագրությունից պարզ է դարձել, որ Օնիկ Հարությունյանի կողմից ձերբակալման հիմք հանդիսացած մտքերը հնչել են «TikTok» հարթակում ուղիղ եթերի ժամանակ։ Այդ հարթակից օգտվողների համար հայտնի է, որ ուղիղ եթերների ավարտից հետո դրանք չեն պահպանվում օգտատիրոջ էջում։ Այսինքն, որպեսզի հնարավոր լինի արձանագրել որևէ խոսք կամ առերևույթ հանցավոր արարք, անհրաժեշտ է ուղիղ եթերը տեսաձայնագրել հենց ուղիղ եթերի ժամանակ։ Օնիկ Հարությունյանը գրեթե ամենօրյա ռեժիմով է իրականացրել իր ուղիղ եթերները։ Սա վկայում է, որ ընդդիմադիր գործունեություն ծավալող անձանց սոցիալական էջերը գտնվում են իրավապահ մարմինների ամենօրյա մոնիտորինգի ներքո` քաղաքական հետապնդումների հիմքեր օպերատիվ գտնելու համար։

Հ.Գ. Մինչ այս պահն իրավապահ մարմինների կողմից մոնիտորինգ չի իրականացվել մերձիշխանական անձանց և իշխանության ներկայացուցիչների սոցիալական էջերի և գործունեության նկատմամբ, ովքեր հայհոյանքներ են հնչեցրել կամ առերևույթ խուլիգանական վարքագիծ են դրսևորել իրենց ընդդիմախոսների նկատմամբ։ Հակառակ պարագայում բազմաթիվ ձերբակալվածներ կլինեին իշխանական շրջանակներից։

Փաստաբան Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։