Լրահոս

29.12.2011 13:22


Պիթոնը փորձել է կուլ տալ երկու տարեկան երեխային

Պիթոնը փորձել է կուլ տալ երկու տարեկան երեխային

Ավստրալական զբոսաշրջային Պորտ Դուգլաս քաղաքում պիթոնը հարձակվել է երկու տարեկան երեխայի վրա և փորձել է խեղդամահ անել։ Այս մասին հաղորդում է ավստրալական «Սիդնեյ մորնինգ հերալդ» օրաթերթը։

Երկու տարեկան տղան բակում գնդակ էր խաղում, երբ օձը հարձակվել է նրա վրա և սկսել է խայթել ոտքերը, ապա փաթաթվել է երեխային։ «Ես ուժեղ ճիչ լսեցի»,–պատմել է տղայի մայրը։

Տղայի մորը չի հաջողվել օձից ազատել երեխային, և նրան օգնության են եկել նրա ճիչը լսած հարևանները։

Տեղի անասնաբույժ Ռոդ Գիլբերտն ասել է, որ իր գործունեության ընթացքում սա առաջին դեպքն էր։

Այս խորագրի վերջին նյութերը