Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի առջև իրականացվող բնապահպանական բողոքի մասնակիցները, համապատասխան նամակ հանձնելով կառավարությանը, շարժվել են դեպի նախագահական նստավայր։
Գործողության ժամանակ ելույթ է ունեցել Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով ամբողջ գյուղի անունից շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր այսօր պաշտպանում են գյուղը։ Նա կառավարությանը խնդրել է (չնայած հավաքնածներն այդ պահին գոռացել են՝ պահանջում ենք) վերանայել հայտնի 627-Ն որոշումը, որով Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը ճանաչվել են «բացառիկ գերակա հանրային շահ» և վարձակալության իրավունքով տրամադրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։
Ելույթ է ունեցել նաև գործողությանը միացած՝ «Ժառանգության» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը (ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը), ով նշել է, որ կառավարության հիշյալ որոշմամբ հայկական գյուղ է վերանում, այնինչ «մեզ հայտնի չէ, որ այս կառավարությունը ստեղծած լինի որևիցե մի գյուղ, բայց ձեռնամուխ է լինում գյուղի բնակիչենրի տեղահանմանը».
–Սա ուղղակի թուրքական ծրագիր է, և այդ ծրագրին, ինչպես հայտնի է, մեր պատմությունից հետևելու է նեմեսիսը։ Կառավարությունը պետք է անվավեր ճանաչի «627» որոշումը։
«Կանաչներ»–ի բողոքի գործողությունը շարունակվում է

7or.am