Տնտեսական

29.12.2011 12:58


Կառավարությունը սահմանել է 2012թ. վճարվող նպաստների և կենսաթոշակների չափերը

Կառավարությունը սահմանել է 2012թ. վճարվող նպաստների և կենսաթոշակների չափերը

Կառավարությունն այսօր սահմանել է 2012թ. վճարվող նպաստների և կենսաթոշակների չափերը: Մասնավորապես` հիմնական կենսաթոշակը կազմելու է 13 հազ. դրամ` ներկայիս 10,5 հազ. դրամի փոխարեն: Այդ պատճառով աշխատանքային կենսաթոշակի միջին չափը ևս փոխվել է՝ կազմելով 31,3 հազ. դրամ՝ 28,7 հազ. դրամի փոխարեն, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13,2 հազ. դրամի փոխարեն կկազմի շուրջ 16,5 հազ. դրամ:

Կառավարության նոր որոշմամբ՝ ավելանալու են նաև շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը (17,8 հազ. դրամի փոխարեն` 20,9 հազ.),  շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը (15,8 հազ. դրամի փոխարեն` 19,5 հազ. դրամ):

Համաձայն 2012թ. պետական բյուջեի` նպաստներ վճարելու համար հատկացվել է մոտ 37 մլրդ դրամ, որը կբաշխվի 105 հազ. ընտանիքների միջև, յուրաքանչյուր ընտանիքին` միջինը 37 հազ. դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը