Լրահոս

29.01.2012 18:06


Լևոն Արոնյանը նվաճեց Վեյկ ան Զեեի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը նվաճեց Վեյկ ան Զեեի չեմպիոնի տիտղոսը

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայատանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը այսօր վաստակած 9  միավորով նվաճեց 2012 թվականի առաջին սուպերմրցաշարի` «Վեյկ ան Զեեի» չեմպիոնական տիտղոսը: Հայազգի շախմատիստը պարգևատրվեց 10 հազար եվրո գումարով:

Վերջին խաղում Արոնյանը ընդամենը 12 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ, ով իր հերթին 8 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը:

Նշենք, որ Արոնյանը 2007 և 2008 թվականներին արդեն երկու անգամ նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, սակայն այսօր նա առաջին անգամ միանձնյա հաղթող ճանաչվեց. 2007-ին Լևոնը մրցանակը կիսել էր Թեմուր Ռաջաբովի և Վեսելին Թոփալովի հետ, իսկ 2008-ին` Մագնուս Կառլսենի:

Այս խորագրի վերջին նյութերը