Քաղաքական

09.11.2025 21:00

Մենք վախեցող տեսակ չենք․ «Մայր Հայաստանի» թեկնածուների արձագանքը՝ ԱԱԾ-ի կողմից կարված «գործին» (տեսանյութ)

Մենք վախեցող տեսակ չենք․ «Մայր Հայաստանի» թեկնածուների արձագանքը՝ ԱԱԾ-ի կողմից կարված «գործին» (տեսանյութ)

Մենք վախեցող տեսակ չենք։ ԱԱԾ-ի կողմից իրենց նկատմամբ կարված շինծու գործին այսպես են արձագանքել Վաղարշապատի արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը և ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը։

Նրանք ընդգծել են, որ իրենց չեն կարող ճնշել կամ վախեցնել։

«Մայր Հայաստան» նախագահ Անդրանիկ Թևանյանն էլ, անդրադառնալով իշխանությունների ճղճիմ մեթոդներին, նշել է՝ շունը հաչում է, քարավանը՝ գնում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։