Քաղաքական

09.11.2025 11:16

Պատերազմից վերադարձանք ու հրաժարական տվեցինք․ դա նման չէր պատերազմի․ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու (տեսանյութ)

Պատերազմից վերադարձանք ու հրաժարական տվեցինք․ դա նման չէր պատերազմի․ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու (տեսանյութ)

Ամբերդ գյուղի երկարամյա նախկին ղեկավար, Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստանի» ցուցակի անդամ Մանվել Բաբայանը պատմել է, թե ինչպես են ինքն ու «Մայր Հայաստանի» ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը 44-օրյա պատերազմին մասնակցելուց և տեսնելուց հետո, թե իրականում ինչ է այնտեղ կատարվում, վերադարձել են և հրաժարական ներկայացրել։

«Դա նման չէր պատերազմի։ Խունտայի հետ չուզեցանք աշխատել, հրաժարական տվեցինք։ Չի կարելի աշխատել արնախում, ազգին ուրացող, դավաճանող մարդկանց հետ, որոնք ամեն օր սուտ են խոսում»,-ասել է Մանվել Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։