Լրահոս

29.12.2011 12:09


Մարգար Օհանյանի դատը կմեկնարկի հունվարի 9-ին

Մարգար Օհանյանի դատը կմեկնարկի հունվարի 9-ին

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի և նրա հետ մեղադրվող ճանապարհային ոստիկանության նախկին պաշտոնյաներ Ստեփան Կարախանյանի, Արա Լևոնյանի, Սամվել Մախմուրյանի գործով դատական նիստը կմեկնարկի հունվարի 9-ին, ժամը 11:30-ին:

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք դատատական նիստը կնախագահի դատավոր Մխիթար Պապոյանը: Մարգար Օհանյանը մեղադրվում է նրանում,  որ  աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում: Ստեփան Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, միջոցներ տրամադրելով և խոչրնդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Սարգար Օհանյանին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջինիս վստահված ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանր, բացի այդ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առանձնապես խոշոր չափերով գույքր, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում։ Արա Լևոնյանը մեղադրվում է նրանում, որ աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նրան վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը։ Սամվել Մախմուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքում որպես տեխնիկ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանին պաշտոնեական ղիրքի օգտագործմամբ, վերջինիս վստահված՝ ՀՀ ոստիկանության ՃՈ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը