Հարցազրույց

07.11.2025 09:05


Նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին․ Եկեղեցին ուզում են վարկաբեկել (տեսանյութ)

Նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին․ Եկեղեցին ուզում են վարկաբեկել (տեսանյութ)

Բոլորի զուգարաններում, լողասենյակներում տեսախցիկներ կան, տոտալ վերահսկման համակարգ է ձևավորվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Կոմպրոմատներ կան դատախազների, ոստիկանների, դատավորների մասով, որպեսզի նրանք չփորձեն վերահսկողությունից դուրս գալ։ Ընտրություններն ինչքան մոտենան և իրավապահները տեսնեն, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, կարող են իքս պահի չենթարկվել, կարևոր է ժողովրդի դիրքորոշումը։ Մարդիկ պետք է իրենց կարծիքը հայտնեն և թույլ չտան, որ Եկեղեցին քանդվի և դրվի արտաքին վերահսկողության տակ։ Առաջիկայում նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին, որպեսզի հոգևորականներին վարկաբեկեն, Եկեղեցին ու Սփյուռքը քանդեն»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը