Քաղաքական

07.11.2025 08:26

Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում այս իշխանության բոլոր ընդդիմախոսները։ Բայց դե իրենք իրենց նպատակին չեն հասնելու և ավարտելու են մյուս բռնապետերի նման։ Շատ հեռուն չգնանք՝ հարևան Վրաստանի տխրահռչակ նախագահ Սահակաշվիլին զորօրինակ։ Այս մասին ի պաշտպանություն քաղբանտարկյալների ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Մայր Հայաստանի» ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Ակնհայտ է նաև, որ այս իշխանությունները կապ չունեն ժողովրդավարության հետ, և ժողովրդավարության բաստիոնի իրենց այդ թեզը հերթական կեղծ փուչիկն էր, որը պայթեց, ինչպես պայթեցին իրենց մյուս բոլոր խոստումները։ Բայց դե սրանց հետ ամեն ինչ պարզ է։

Ինձ այստեղ ավելի շատ հետաքրքրում է, թե ո՞ւր են իբրև թե ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան միջազգային կառույցները։ Ինչո՞ւ են խտրական մոտեցում ցուցաբերում։ Ինչո՞ւ են դառնում խուլ և համր, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ապօրինություններին և բռնաճնշումներին։ Ո՞ւր են այն տնաբույծ իրավապաշտպանները, որոնք ճտիկով միանում են և ճտիկով անջատվում։

Այս իրավիճակը գալիս է ապացուցելու, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը նրանց համար ընդհամենը բիզնես է, այլ ոչ թե համոզմունք և գաղափարախոսություն»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։