Լրահոս

29.12.2011 09:12


Սերժ Սարգսյանը չի համաձայնել Գագիկ Ծառուկյանի հետ

Սերժ Սարգսյանը չի համաձայնել Գագիկ Ծառուկյանի հետ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման արարողությունը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե 2011թ. սպասողական տարի էր և հույս հայտնել, որ 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա ցանկալի արդյունքներ։

Միջոցառմանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ համամիտ չէ Գագիկ Ծառուկյանի հետ, թե 2011-ը սպասողական տարի էր, քանի որ, ըստ նրա, տարին հաջող էր, և դա է ապացուցում ֆուտբոլի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը, որ անգամ ֆուտբոլից հեռու մարդիկ գիտեն Հենրիխ Մխիթարյանին ու Յուրա Մովսիսյանին։

ՀՀ նախագահը նույնպես հույս է հայտնել, որ 2012թ. օլիմպիական խաղերում Հայաստանը ոսկե մեդալ կբերի։

Սերժ Սարգսյանի կողմից դրամական պարգևների են արժանացել Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արայիկ Միրզոյանը, Մուսա Մուրթազալիևը, Արթուր Ալեքսանյանը, Աղասի Աղասյանը, Վլադիմիր Սարուխանյանը, Հարություն Մերդինյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյան, Զոհրակ Ապրեսյան և այլք։

Իսկ 2011թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվածներին ավտոմեքենաներ են նվիրել։

Գագիկ Ծառուկյանը հուշանվերներ է հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը