Կարծիք

02.11.2025 19:28


Միայն «Մայր Հայաստանն» է, որ կոնկրետ ծրագրի հայտ է ներկայացրել

Միայն «Մայր Հայաստանն» է, որ կոնկրետ ծրագրի հայտ է ներկայացրել

Փաստ.

Վաղարշապատում կայանալիք ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերն ուսումնասիրելու արդյունքում պարզ դարձավ, որ միայն 4-րդ համարը` «Մայր Հայաստանն» է, որ կոնկրետ ուշադրություն է դարձրել ու ծրագրի հայտ է ներկայացրել այդ թվում և Զվարթնոց թաղամասի զարգացման վերաբերյալ` առաջարկելով տեղում տասնյակ տարիներ առկա մանկական զբոսայգու լքված տարածքը բարեկարգել` վերածելով մանկական ժամանցի ժամանակակից կենտրոնի։

Իրոք անչափ ողջունելի է նախ կոնկրետ թաղամասի վերաբերյալ կոնկրետ առաջարկը, և հետո` առաջարկի բովանդակությունը. այդ թվում և այն պայմաններում է սա հատկապես կարևոր, որ Վաղարշապատ/Էջմիածին այցելող ցանկացած օտարերկրացի անցնում է Զվարթնոցի կողքով, ու որքան ուզում ես հինավուրց ու հնադարյա եղիր, դա չի արդարացնում քաղաքի չզարգացումը և մանկական հրապարակի իսպառ բացակայությունը` այն էլ ննան խայտառակ կոթողի առկայությամբ։

Ընդ որում` նման ծրագրի իրագործման պարագայում ակնհայտ է թաղամասի զարգացումը և դրա գրավիչ դառնալը, ինչպես նաև Վաղարշապատում ու կոնկրետ Զվարթնոց թաղամասում տնտեսության ակտիվացումը։

Ըստ հրապարակված ծրագրերի Իմ ուսումնասիրության` Զվարթնոց թաղամասի վերաբերյալ որևէ այլ քաղաքական ուժ հստակ առաջարկ չի կատարել. վկայակոչումներ ևս գրեթե չեն հանդիպում։

Հետևությունները թողնում եմ Վաղարշապատի ընտրողներին։

Հրապարակված ծրագրերին կշարունակեմ անդրադառնալ առ "լռության" օրը։

Շնորհակալություն

Իրավաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը