Քաղաքական

31.10.2025 23:55

Դո՛ւրս շպրտեք ձեր գրպանից այդ թալանչիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Դո՛ւրս շպրտեք ձեր գրպանից այդ թալանչիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» քաղաքական գլխավոր նպատակն իշխանափոխությունն է նախ Վաղարշապատում, ապա ամբողջ Հայաստանում։ Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի Արշալույս գյուղում քարոզարշավի ժամանակ։

Նա ընդգծել է, որ իշխանություններն անխնա օգտագործում են վարչական ռեսուրսը, դիմում ճղճիմ քայլերի՝ աշխատանքից ազատելով ընդդիմադիր հայացքներ ունեցողներին։

«Սրանք բերել են թանկացումներ և թալան, մտել են ձեր գրպանները։ Դո՛ւրս շպրտեք ձեր գրպանից այդ թալանչիներին։ Լա՛վ իմացեք, որ «Մայր Հայաստանը» ՔՊ-ի թիվ մեկ գաղափարական ընդդիմախոսն է»,-հավելել է Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։