Կարծիք

31.10.2025 11:02


Ինչու է աղմկում ՔՊ-ի Լիպոն․ խառն են ու անհանգիստ

Ինչու է աղմկում ՔՊ-ի Լիպոն․ խառն են ու անհանգիստ

«Քաղաքացիական պայմանագրում» շատ խառն են: Նաև անհանգիստ են: Անհանգստության պատճառը Վաղարշապատի ընտրություններն են: Դրա համար էլ մեյդան են հանել տարատեսակ լիպոների:

Ուրեմն այդ լիպոներից մեկը՝ Այգեշատի նշանակովի ղեկավարը խառնվել է իրար: Ու ճիշտ է արել, քանի որ իր պաշտոնավարման ժամանակ գյուղի 20 հեկտար պահուստային հողերից վաճառվել է: Գյուղապետարանի աշխատակազմն իր բարեկամներով լցրած Լիպոն այլ «հերոսություններ» էլ է արել: Բա այդքանից հետո ինչպե՞ս չանհանգստանա: Ինքը լավ հասկանում է, որ «Մայր Հայաստանի» իշխանության գալու դեպքում այս ամենին անդրադարձ է լինելու:

Ամեն ինչ ջրի երես է դուրս գալու:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը