Քաղաքական

31.10.2025 09:50


Մեկ միլիոն դրամի կերել են․ «Հրապարակ»

Մեկ միլիոն դրամի կերել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Պետական բյուջեից նաեւ գումարներ են ծախսվում ճաշկերույթների, պատվիրակություններ ընդունելու համար։

Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էինք արել. «2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքա՞ն գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1039.0 հազար դրամ (1 միլիոն 39 հազար դրամ)՝ «Կենաց Հաց» ՍՊԸ - 367 հազար դրամ, «Լաստիվեր» ՍՊԸ - 272 հազար դրամ, «Նարինե Ադամյան» ԱՁ - 400 հազար դրամ»:

Այս խորագրի վերջին նյութերը