Խոսրով Հարությունյանը կողմ է 100%–անոց համամասնական ընտրակարգին, բայց...
Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «7օր»–ի հետ զրույցում ներկայացրել է իր կուսակցության վերաբերմունքը ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչի (անցում կատարել 100%–անոց համամասնական ընտրակարգի) վերաբերյալ։
–Ընդհանուր առմամբ, կուսակցությունը կողմ է եղել, հիմա էլ է կողմ 100%–անոց ընտրակարգին, բայց որոշ վերապահումներով։ Ինչպես գիտենք, մեծամասնական ընտրակարգով, որպես կանոն, ընտրվում են գործարարներ և մարդիկ, ովքեր, որպես կանոն, փորձում են օգտագործել Ազգային ժողովը սեփական բիզնեսի համար որպես տանիք։ Բայց եթե կարծում եք, որ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելով՝ բոլոր խնդիրները կլուծենք, ապա այդ մտահղացման հեղինակները սխալվում են,–ասել է Հարությունյանը։
Նա նշել է, որ նույն մարդիկ, ովքեր ընտրվում են մեծամասնականով, կարող են նույն հաջողությամբ ընտրվել նաև 100%–ոց համամասնականի դեպքում՝ ընդգրկվելով կուսակցությունների նախընտրական ցուցակներում։
–Այսինքն, դա դեղամիջոց չի բոլոր խնդիրներին,– հավելել է Հարությունյանը։
Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ այս հարցում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել «խորհրդարանը պետք է կազմավորի կառավարությունը» սկզբունքի վրա։ Այդ դեպքում, ըստ Հարությունյանի, կուսակցությունն ինքը շահագրգռված կլինի, որ իր ցուցակում ընդգրկվածները քաղաքականապես կոմպետենտ և պատասխանատու մարդիկ լինեն։
–Ի դեպ, այդ դեպքում կառավարությունն արդեն մեխանիկորեն դառնում է ընտրված կառավարություն, ոչ թե նշանակովի,– եզրափակել է Հարությունյանը։
Կոնկրետ ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչի վերաբերյալ Հարությունյանն ասել է.
–Ես այդ առաջարկին դեմ եմ։ Իսկ եթե կոչը արվի մեր առաջարկությամբ... բայց եթե ոչ, անկասկած, այդպիսի խաղերի մեջ չենք մտնում, որովհետև այդ դեպքում դա ընդամենը ֆինանսական հոսքերն ուղղելու է կուսակցապետերի կամ կուսակցությունների գրպանները։

7or.am