Քաղաքական

28.10.2025 12:53

Սա դպրոցի բակի վիճա՞կ է, սա մայթի վիճա՞կ է․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ)

Սա դպրոցի բակի վիճա՞կ է, սա մայթի վիճա՞կ է․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ)

«Սա դպրոցի բակի վիճա՞կ է, սա մայթի վիճա՞կ է»․ քարոզարշավի ժամանակ մատնացույց անելով Էջմիածնում առկա անմխիթար վիճակը՝ խնդրին ուշադրություն է հրավիրել Վաղարշապատի արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը։

«Մեր խոսքը գործ է լինելու, մենք մեր գործով ենք ապացուցելու»,-ասել է Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ «Մայր Հայաստանը» մշտապես ժողովրդի կողքին է լինելու և բարձրաձայնելու ու լուծելու է ժողովրդին հուզող խնդիրները։

Նշենք, որ Դավիթ Կարապետյանը երկար տարիներ Ծաղկունք համայնքի ղեկավարն է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։