Քաղաքական

28.10.2025 10:16

ՔՊ-ական համայնքապետի քրեական անցյալն ու ներկան․ խողովակներ է գողացել․ «Հրապարակ»

ՔՊ-ական համայնքապետի քրեական անցյալն ու ներկան․ խողովակներ է գողացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում՝ Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինողը դարձել։

Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ «ռազբորկաների» մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է՝ Մասիս Պողոսյանը։

Չնայած գլխավոր դատախազին մարզի ՔՊ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն մեզ ասացին, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։

«Ծավալված գործունեության հետեւանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք: Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս»։ Գործն ուղարկել էին Քննչական, վարույթ է հարուցվել, սակայն մեզ ասացին, որ ապօրինի գործունեությունը չի դադարեցվել։ Ուշագրավ է, որ 2016-ին էլ նույն Ղուլունցը «հափշտակել է Խնածախի ջրհան կայանի խողովակները՝ պետությանը մեկ միլիոնից ավելի վնաս տալով, որի համար տուգանել են աշխատավարձի 600-ապատիկի չափով»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։