Լրահոս

28.10.2025 08:45


Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

Կապանի զորամասում զինծառայողներից մեկը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին։

«Չնայած ՀՀ պաշտպանության նախարարության՝ լրատվամիջոցին օպերատիվ կերպով տրված մեկնաբանությանը՝ մամուլում անբարեխիղճ, այն է՝ «Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում» վերնագրով նյութ է տարածվել:

Ինչպես արդեն հայտնել ենք նշված լրատվամիջոցին, տեղեկացնում ենք նաև հանրությանը և ԶԼՄ մեր մյուս գործընկերներին, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»,- ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը