–Ակնկալիք այնքան չէ, ինչքան տագնապ ունեմ։ 2012–ին մեզ շատ մեծ փորձություն է սպասվում՝ բնականաբար, խորհրդարանական ընտրությունները։ Չեմ ցանկանում ո՛չ խտացնել գույները, ո՛չ էլ չափազանցնել, բայց մեր երկրի և պետականության ապագայի համար ընտրակեղծիքով ընտրության հաղթանակի հասնելու պաշարը մենք արդեն սպառել ենք։ Դա պետք է ընդունեն վերևներում, և նրանք, ովքեր պետք է մասնակցեն այդ ընտրակեղծիքներին։
– Իշխանությունների հայտարարում են, թե գալիք ընտրություններն աննախադեպ են լինելու։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ։
–Դատելով 2011թ. դեպքերից, զարգացումներից, ինչպես նաև միտումներից, որ տեսնում եմ շուրջս՝ հույս չունեմ։ Ի՞նչ է նշանակում լավագույն ընտրություններ։ Դուք ինձ կարո՞ղ եք բացատրել՝ եթե 2008թ. ընտրությունների ժամանակ դիտորդին ծեծելով ընտրատեղամասից հանում և տանում էին ինչ–որ մի հեռավոր արտում բաց թողնում, հիմա ինչ՝ ընդամենը պիտի «ԲՄՎ» նստեցնեն ու տանեն իր տո՞ւնը, և դա կհամարվի լավագույն ընտրությո՞ւն։ Ինչո՞ւ չեն ասում ազնիվ և օրինական ընտրություններ։ Պաշտոններից հանում են մարդկանց, ուղարկում են ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե դեռևս գոյություն չունեցող ընտրական շտաբեր և ի՞նչ են խոստանում՝ երբևէ չեղած լավագույն ընտրություններ։ Քանի ես լսում եմ այդ լավագույն ընտրություն բառակապակցությունը, ես տեսնում եմ, թե ինչ է կատարվելու։ Հենց կլինի օրինավոր և ազնիվ ընտրությունների պահանջը, արդեն իմ սպասումների մասին կխոսեմ։ Առայժմ ես ընդամենն այդ տագնապն ունեմ։
–Այս շրջանում, որպես կանոն ակտիվանում է նաև մտավորականությունը։ Ինչո՞ւ է մտավորականությունը, իր գերակշիռ մասով, դարձել իշխանության շեփորահարը։
–Նախ՝ ամեն մարդ ընտրելու իրավունք ունի, և ինքն է ընտրում, թե ինչ ճանապարհով է գնալու, ինչպես է ստեղծագործելու… մինչև ում կողքին է կանգնելու։ Ինձ թվում է, որ կարելի է լինել տարբեր կողմերում, բայց այն դեպքում, եթե նրանց բոլորին հուզում է ոչ թե ուղղակի «երկրի վաղվա ապագա» բառակապակցությունը, այլ իսկապես նրանք մտածում են, որ պետություն դառնալու առաջին քայլերից մեկն օրինական ընտրությունների անցկացումն է։ Ես ուրախ կլինեմ, եթե այդ մտավորականը կլինի և՛ Հանրապետականում, և՛ ԲՀԿ–ում, և՛ Կոնգրեսում, և՛ «Ժառանգությունում»։ Եթե նրանք ունեն այդ ցավն ու մտահոգությունը և այնքան ուժ, որ իրենց ցանկությունը կդարձնեն նաև պահանջ շրջապատի համար, դա նորմալ է, բայց երբ ընդամենը խոսում են լավագույն ցանկությունների մասին, տագնապն ավելանում է։
–2012–ին ի՞նչ կցանկանայիք Ձեզ՝ արվեստագետներիդ։
–Ամեն մարդու տրված է իր խաչը, և ոչ ոք չի կարող ասել, որ դիմացինինն ավելի դժվար ու ծանր է, քան իրենը։ Այսինքն, արվեստագետին տրված խաչի ծանրությունը միայն ինքը գիտե։ Ես ցանկանում եմ, որ արվեստագետն առաջին հերթին հաշտ ապրի ինքն իր հետ, որովհետև երբ դու հաշտ ես ապրում ինքդ քեզ հետ, դա ամենահրաշալի հոգեվիճակն է, որը քեզ նաև ապրելու և ստեղծագործելու ուժ է տալիս։
Կարինե Խոդիկյան.
–Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարվանից։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը