Լրահոս

25.10.2025 09:39


Հրանտ Մարգարյանի որդու վիճակը ծանր է. կրակnց կnկnրդին

Հրանտ Մարգարյանի որդու վիճակը ծանր է. կրակnց կnկnրդին

Հրազենով կրակոց է հնչել Արաբկիր համայնքում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում է: Նրա վիճակը շատ ծանր է, Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար:

Տեղեկություններ կան, որ վիրավորվածը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդի Մխիթար Մարգարյանն է։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդու հետ դեպքի վայրում մի աղջիկ է եղել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնել էր, որ տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը