Քաղաքական

25.10.2025 09:31

ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում․ «Հրապարակ»

ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը որոշել է ալտերնատիվ եկեղեցի ստեղծել եւ կորիզը ձեւավորել կարգալույծ արված Արամի նման քահանաներից:

Եթե Հովհաննավանքի արարողությունը ստացվի, այն շարունակություն կունենա:

Կարգալույծ արված հոգեւորականի պատարագին ոչ միայն ՔՊ-ականները մասնակցելու են, այլեւ նրանք, ձեռուոտ ընկած, անգամ նյութական խոստումներ են տալիս նրանց, ովքեր իրենց պսակադրության, մկրտության եւ այլ արարողությունները, եկեղեցական ծեսերը կվստահեն Մայր Աթոռի կողմից օրերս կարգալույծ հռչակված Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին։

ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում, որ նա չհայտնվի իզգոյի կարգավիճակում, չհեռանա Հովհաննավանքից եւ շարունակի գործող քահանա համարվել:

Սակայն խնդիրն այն է, որ կարգալույծ քահանաները չեն կարող այդ արարողությունների վերաբերյալ վկայականներ տրամադրել, կարգալույծն արդեն աշխարհական է եւ իրավունք չունի խորհուրդ կատարելու։ Ուղղակի կարող են լինել նաեւ մարդիկ, որոնք որեւէ վկայական չպահանջեն, բավարարվեն եկեղեցու շենքում ինչ-որ ձեւական արարողություն անելով»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։