Քաղաքական

24.10.2025 13:24

«Մայր Հայաստանի» թիրախը բացառապես ՔՊ-ն է, ինչպես նաև նրա կցորդները․ Գրիշա Հարությունյան

«Մայր Հայաստանի» թիրախը բացառապես ՔՊ-ն է, ինչպես նաև նրա կցորդները․ Գրիշա Հարությունյան

Սիրելի՛ վաղարշապատցիներ,

Ինչպես տեղյակ եք, այս ընտրություններում ՔՊ-ի ցուցակի առաջին համար Արգիշտի Մեխակյանն անհիմն մեղադրանք էր հնչեցրել մեր թիմակից, Ծաղկունք համայնքի բազմամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի հասցեին։ Դրան հետևեց Դավիթ Կարապետյանի առաջարկն Արգիշտի Մեխակյանին՝ ուղիղ եթերում դեմ առ դեմ բանավեճի գալ իր հետ։ Սակայն վերջինս խուսափում է Դավիթ Կարապետյանի հետ բանավեճից։

Բազմիցս հայտարարել ենք, որ «Մայր Հայաստանի» թիրախը բացառապես ՔՊ-ն է, ինչպես նաև նրա կցորդները։ Հետևաբար, Հանրային հեռուստաընկերությամբ մյուս քաղաքական ուժերի թեկնածուների մասնակցությամբ նախատեսվող ավելի լայն ձևաչափով քննարկումը համարում ենք ոչ արդյունավետ։ Նախընտրական մեծ բանավեճի այդ ձևաչափին մասնակցելը նաև հնարավորություն չի տալու լիարժեքորեն ներկայացնել մեր ծրագրային դրույթները և գաղափարները։ Դրանք մեր սիրելի վաղարշապատցիներին կներկայացնենք ամենօրյա ռեժիմով իրենց հետ անձնապես շփվելով, բակային հանդիպումներով և նախընտրական քարոզարշավի այլ՝ առավել արդյունավետ ձևաչափերով։

Միացե՛ք, որ փոխենք։

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում

«Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող

Գրիշա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։