Լրահոս

06.05.2009 18:15


Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը շարունակվում է

Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը շարունակվում է

Մայիսի 7-ին Պրահայում, Եվրամիությունում նախագահող երկրի՝ Չեխիայի հրավերով, գագաթնաժողով է տեղի ունենալու։ Այդ ժամանակ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Մոլդովան, Ուկրաինան ու Բելառուսը «Արևելյան գործընկերության մեկնարկի մասին» հռչակագիր են ստորագրելու։

ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի խոսքերով՝ սա Հայաստանին ավելի կմոտեցնի Եվրոպային և մեկ քայլ է մնում Եվրամիությանն անդամակցելու համար, թեև իրենք նաև իրատես են և գիտեն, որ ո՛չ Հայաստանն է առայժմ պատրաստ Եվրամիության անդամ դառնալ, ո՛չ  էլ Եվրամիությունն է պատրաստ մեզ ընդունել իր շարքերը։

-Եվրամիությունն իր հարևանությամբ ուզում է տեսնել հուսալի, համագործակցող, կայուն պետություններ, կայուն հարևանություն։ «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը կենտրոնանալու է գործընկեր երկրներում ժողովրդավարության զարգացման, էներգետիկ անվտանգության, շուկայական տնտեսության և կայուն զարգացման ապահովման վրա,- ասել է Կ. Ղազինյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը