Լրահոս

28.12.2011 14:58


ՀՀ ԳԱԱ-ում ընտրվեցին 22 նոր արտասահմանյան անդամներ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը ընտրեց ՀՀ ԳԱԱ-ի 22 նոր արտասահմանյան անդամներ:

Հայագիտություն եւ հասարակական գիտությունների բաժանմունքում ընտրվեցին`

Բարդակչյան Գևորգը` գրականագիտություն, ԱՄՆ, Միչիգան համալսարանի պրոֆեսոր

Տոնապետյան Անահիտը`լեզվաբանություն, Ֆրանսիա, Փարիզի արևելյան լեզուների և քաղա­քակրթությունների ազգային ինստի­տուտի (INALCO) հայագիտության բաժնի վարիչ, Փարիզի լեզվա­բանների միության նախագահ

Մարտիրոսյան Բորիսը` մանկավարժություն, Ռուսաստան, Ռուսաստանի կրթության ակա­դեմիայի նախագահի տեղակալ

Պողոսյան Հրանտը` տնտեսագիտություն, Ռուսաստան, «Грант инвест­строй» միավորման գլխավոր տնօրեն

Խաչատրյան Հայկը, փիլիսոփայություն, ԱՄՆ, Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր:

Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքում ընտրվեցին`

Պողոսյան Միխայիլը` տեխնիկական գիտություններ, Ռուսաստան, «Сухой» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Объединенная авиастроительная корпорация» ընկերության նախագահ

Հարությունով Արամը` մաթեմատիկա, Ռուսաստան, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի պրոֆեսոր եւ ամբիոնի վարիչ

Հարությունյան Ռոբերտը` մեխանիկա, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր

Փամբուկչյան Վիկտորը` մաթեմատիկա, տրամաբանություն, ԱՄՆ, Արիզոնայի պետական համալսարան (ASU West)

Մարկարյան Գարեգինը` ինֆորմատիկա, Մեծ Բրիտանիա, Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր, կապի համակարգերի բաժնի վարիչ, Անլար լայնաշերտ տեխնոլոգիաներում արդյունաբերական համագործակցության կենտրոնի տնօրեն:

Աստղաֆիզիկայի և ֆիզիկայի բաժանմունքում ընտրվեցին`

Քոչարյան Արմենը` կրիտիկական երեւույթներ, փոխկապակցված էլեկտրոններ խտացրած եւ նանոմատերիաներում, գերհաղորղականություն եւ մագնիսականություն, հետերոկառուցվածքներ եւ նանոմատերիաներ, քվանտային վիճ. ֆիզիկա եւ ինֆորմացիայի տեսություն, ԱՄՆ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի (CSULA) ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, Nanomaterials&Nanoclusters Inc ընկերության տնօրեն, գիտական խորհրդատու

Մինասյան Արամը` ազդանշանների մշակում օպտիկական եղանակներով, գերբարձր հաճախությունների ֆոտոնիկա, Ավստրալիա, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր եւ Personal Chair, «Fibre-optics and Photonics» լաբորատորիայի տնօրեն

Ալեսյան Ժորժը` աստղային ֆիզիկա, Ֆրանսիա, Փարիզի աստղադիտարան, CNRS Research Director

Պողոսյան Արշակը` Կիսահաղորդչային սարքեր, պինդմարմնային ​​քիմիական սենսորներ եւ բիոսենսորներ, բիոնանոտեխնոլոգիաներ եւ նանոսարքեր. բիոհամակարգիչներ, Գերմանիա, Աախենի համալսարան, Նանո եւ Բիոտեխնոլոգիաների ինստիտուտի ԴՆԹ Սենսորների եւ Նանոստրուկտուրաների լաբորատորիայի վարիչ

Սարյան Վիլյամը` ռադիոֆիզիկա, ռադիտեխնիկա, ակուստաէլեկտրոնիկա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, Ռուսաստան, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի եւ կիբերնետիկայի ֆակուլտետի ռադիո եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, Մոսկվայի կապի եւ ինֆորմատիկայի համալսարանի ռադիո եւ հեռուստատեսության ֆակուլտետի «Анализ электромагнитной совместимости и управления радиочастотным спектром» ամբիոնի պրոֆեսոր:

Քիմիայի եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքում ընտրվեցին`

Տանիել Դանիելյանը` hնէաբանություն, Ֆրանսիա, Ֆրանսիայի Լիլ-1 Համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր

Հարությունով Վլադիմիրը` քիմիական ֆիզիկա, Ռուսաստան, Ն.Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ /ՌԳԱ ՔՖԻ/, Ի.Մ. Գուբկինի անվան նավթի եւ գազի ՌՊՀ ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր

Քամալով Հերբերտը` Օրգանական քիմիա եւ կատալիզ, Ուկրաինա, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս, Ուկրաինայի ԳԱԱ Ա.Վ. Բոգատսկու անվան Ֆիզիկաքիմիական ինստիտուտի բաժնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, Օդեսայի համալսարանի Օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր:

Բնական գիտությունների բաժանմունքում ընտրվեցին`

Սիմոնյան Ալեքսանդրը` կենսատեխնոլոգիա, ԱՄՆ, Կենսասենսորների ծրագրի գլխավոր կոորդինատոր ԱՄՆ-ի Ազգային Գիտական Հիմնադրամի շրջանակներում,

Աուբուրնի համալսարանի պրոֆեսոր

Ավետիսով Սերգեյը` ակնաբուժություն, Ռուսաստան,  ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ, Պետական հիմնարկության տնօրեն, «Տեսողության վերականգնման կենտրոն»-ի գիտական ղեկավար

Ալեկյան Բագրատը` սրտաբանություն, ռենտգենավիրաբուժություն, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Սրտի եւ անոթների հիվանդությունների հետազոտման եւ բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար

Չալիկյան Տիգրանը` կենսաֆիզիկա, Տորոնտոյի համալսարանի դեղագործության ֆակուլտետի պրոֆեսոր:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց 2011թ. արդյունքները` նշելով, որ ամբողջությամբ  արդյունքները կներկայացվեն ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում` 2012թ. ապրիլին: Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորեց «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության նոր ձեւաչափերը: Այսպիսով` միջազգային համագործակցության շրջանակներում ստեղծվել են համատեղ գիտական լաբորատորիաներ, աշխատանքներ են սկսվել FP7 միջազգային գիտական ծրագրով, որտեղ Հայաստանի գիտական ինստիտուտներն առաջատար համակարգողներ են: Բարձրացել է գիտական հետազոտությունների մակարդակը, ինչի մասին վկայում է մեջբերման ինդեքսը, որը Հայաստանի համար  կազմել է 9197: Եթե հաշվի առնենք գիտությամբ զբաղվող գիտնականների քանակը, ապա Հայաստանn առաջին տեղն է զբաղեցնում ամբողջ տարածաշրջանում:

 

Ընդհանուր ժողովի մասնակիցները շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ակադեմիկոս Արմեն Գալոյանին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ ընտրվելու կապակցությամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը