Լրահոս

28.12.2011 14:55


«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն». Մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական՝ էական չէ. վերականգնենք տոհմերը

«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն». Մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական՝ էական չէ. վերականգնենք տոհմերը

«Նժդեհյան ցեղակրոն կուսակցության»  (ՆԺԿ) նախագահ Գևորգ Հովսեփյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով 100%–անոց համամասնական ընտրակարգի գաղափարին՝ ասել է.

–Գիտեք՝ ինչ, ընտրակարգի հետ կապված՝ մենք մե՛ր տեսակետն ունենք։ Թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական համակարգը մենք համարում ենք թերի,  որովհետև դրանք, այսպես կոչված, «ժողովրդավարական» ձևեր են։ Մենք ազգայնականներ ենք, պետությունը համարում ենք ազգային պետություն և ազգայնավարության կողմնակից ենք։

Հարցին՝ կոնկրետ ինչպիսի՞ն է Հայաստանում ընտրակարգի ամենաարդյունավետ մոդելն ըստ ՆԺԿ–ի, Հովսեփյանը պատասխանել է.

Ժողովրդի ակտիվ օրգանական մասն ազգային տոհմերն են, որոնք քիչ թե շատ պահպանվել են, մնացածն էլ ժամանակի ընթացքում վերացել են։ Այսինքն, տոհմերը կամ տոհմական միությունների ընտրյալները պետք է ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Տոհմերը կամ տոհմական միություններն իրենց միջից կընտրեն ամենաշնորհալիին, և մենք իրոք կունենանք Ազգային ժողով։

Հիշեցնենք, որ ՆԺԿ նախագահ Գևորգ Հովսեփյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը