Արգիշտի Մեխակյանը՝ քարոզչական և բարոյական սահմանները հատած իշխանության դեմքը
Արգիշտի Մեխակյանը խախտել է քարոզարշավի օրենքները՝ իր պատկերով ծածկելով փողոցները, պատերն ու անգամ մայրուղին ողջ երկայնքով։
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի, նախընտրական քարոզչության նյութերը պետք է տեղադրվեն օրենքով սահմանված կարգով և միայն հատուկ թույլատրելի վայրերում։
Մեխակյանի գործողությունները այդ դրույթի կոպիտ խախտում են՝ իշխանական կամայականության հերթական դրսևորում։
Եթե այդքան մեծ ցանկություն ունեք ամենուր տեսանելի լինելու, ապա կարելի է ձեր պաստառները փակցնել նաև Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր պետքարանների դռներին՝ գուցե այդպես ավելի ներդաշնակ լինեք միջավայրի հետ և մարդկանց հիշողության մեջ մնաք ձեր արժանի տեղում։
Քանի դեռ մարդիկ տեսնում են ձեր դեմքը, նրանք հիշում են՝ ում որդին եք և ինչ ամոթալի ճանապարհ եք ընտրել։
Դուք՝ լինելով Մեխակյանի որդին, մոռացաք ձեր հոր փառավոր մարտական ուղին, ուրացաք նրա հիշատակը, բայց չուրացաք ձեր «քաղաքական հորը»՝ Նիկոլ Փաշինյանին։
Եվ հենց այդ «քաղաքական հոր» ձեռքով է այսօր իրականացվում ամենամեծ սրբապղծությունը՝ Եկեղեցու դեմ ուղղված բացահայտ ոտնձգությունները, ձեր իսկ ծննդավայրում։
Դուք անցել եք բոլոր կարմիր գծերը։
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատը պատասխանելու է ոչ թե պաստառներին, այլ իր խղճին ու հավատքին։ ՔՊ-ն քաղաքականապես պայթելու է հենց Էջմիածնի սրտում՝ նոյեմբերի 17-ի առավոտյան։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից