Քաղաքական

23.10.2025 13:18

Էջմիածինցիներն Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի կցորդների նկարները նետել են գետնին (տեսանյութ)

Էջմիածինցիներն Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի կցորդների նկարները նետել են գետնին (տեսանյութ)

Հոկտեմբերի 22-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում պաշտոնապես մեկնարկեց ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, որոնցից կոնկրետ ՔՊ-ն և դրա թեկնածու Արգիշտի Մեխակյանը քարոզարշավի հենց առաջին իսկ օրվանից և նույնիսկ դրանից առաջ էլ խախտում են նախընտրական քարոզչության կանոնները։

Օգտագործում են վարչական լծակները, Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի քարոզչական նյութերը հայտնվում են համայնքի սոցիալական էջերում, քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպում, օրենքով արգելված հատվածներում ամենուր Արգիշտի Մեխակյանի պաստառներն են փակցնում և այլն։

Ավելին, քարոզարշավը դեռ չսկսած «Մայր Հայաստանի» լիազոր ներկայացուցիչ Արման Ստեփանյանն ահազանգել էր, որ Էջմիածին մտնող մայրուղու երկու կողմերում տեղակայված հենասյուների վրա երկաթե կոնստրուկցիաներ են ամրացվում և կասկած էր հայտնել, որ դա արվում է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառները փակցնելու հնարավորություն ապահովելու համար։

Եվ ահա, 7or.am-ի տեսախցիկը երեկ ֆիքսել է, որ այդ հենասյուների վրա իրոք փակցվում են Արգիշտի Մեխակյանի լուսանկարները։

Միևնույն ժամանակ, Էջմիածնով պտտվելով արձանագրել ենք, որ Մեխակյանի բուկլետները քաղաքացիները պատռել և նետել են փողոցներում, իսկ պատերին և այլուր հիմնականում անօրինական փակցված պաստառները պոկել են։ Գետնին էին նետված նաև ընդդիմադրի անվան ներքո, բայց ՔՊ-ին կից գործող «Հանրապետություն» կուսակցության բուկլետները։

Ահա այսպիսի յուրօրինակ կերպով են էջմիածինցիներն իրենց վերաբերմունքն արտահայտում ՔՊ-ի, վերջինիս թեկնածու Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի կցորդների նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։