Էդիկ Բաղդասարյան. «Երեխա եմ ճանաչում, որ ասում է՝ գողություն եմ անում, որ ձմեռը բանտում անցկացնեմ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանկատան շրջանավարտների հետագա ճակատագրի և խնդիրների մասին են ահազանգել «Հետք»–ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։
Է. Բաղդասարյանը նշել է, որ երկու ամիս առաջ «Զատիկ» մանկատան 18–ը լրացած և ավելի բարձր 15 շրջանավարտների դուրս են հանել։ Նրա խոսքերով՝ դեռևս 2003–ին պետական ծրագրով բնակելի շենքեր են կառուցվել մանկատնից դուրս եկող երեխաներին տեղավորելու համար, սակայն արդեն երկու տարի է՝ այդ ծրագիրը չի գործում, իսկ մանկատան շրջանավարտները մնացել են բախտի քմահաճույքին։
–Նրանց դուրս են հանում ու հարցնում, թե ինչո՞ւ են գողություն անում։ Ես երեխա եմ ճանաչում, որ ասում է՝ գողություն եմ անում, որ ձմեռը բանտում անցկացնեմ,–նշել է Էդիկ Բաղդասարյանը։
ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանն էլ ասել է, որ կարևորն այն է, թե այս խնդրի վերաբերյալ ինչ քաղաքականություն է որդեգրել պետությունը։ Պատգամավորի խոսքերով՝ ինչ ինքը խորհրդարանում է, ամեն տարի պետական բյուջեով նախատեսվում է ընդամենը 22 խնամատար ընտանիքի սոցիալական ապահովություն։
–Չունենք պետական հստակ քաղաքականություն սոցիալական այս կարևորագույն խնդրի լուծման համար,–ընդգծել է նա և ավելացրել, որ մեր երկրում սոցիալական ծրագրեր են գրվում, որոնց արդյունավետությունը չկա, և շատ մանկատների երեխաներ այդ աջակցությունը չեն զգում։
Ասուլիսին ներկա էին նաև «Զատիկ» մանկատան շրջանավարտներից մի քանիսը։ Նրանցից Արսենը պատմեց, որ այժմ ապրում է վարձով բնակարանում։ Նա սովորում է Պետական Ճարտարագիտական համալսարանում, իսկ գիշերներն աշխատում է հացի փռում, որպեսզի կարողանա վճարի տան վարձը։
Տեղեկացնենք նաև, որ մանկատան շրջանավարտները նամակ են հղել ՀՀ նախագահին՝ խնդրելով անմիջական միջամտությամբ լուծում տալ այս հարցին։

7or.am