Քաղաքական

23.10.2025 09:34

Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ. «Հրապարակ»

Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։

Օրեր առաջ հրապարակվեց Աղան քահանայի հետ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերեւս՝ ԱԱԾ-ի կողմից։

Ապա այն տարածելու, մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը, մեր տեղեկություններով, իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար իրավունքներ եւ անկախ լրատվամիջոցներ ընկերությունը (ERIM, ԷՐԻՄ)՝ ՀՀ կառավարության հետ միասին։ Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։ Մեզ ասացին, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն, եւ դա պետք է անել մինչեւ նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստում՝ հրապարակելու, եւ նոր քայլեր են մշակում:

Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է իր հետ: Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։

Այս ընկերությունն իրականացնելու է նաեւ Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»։

Տեղեկացանք նաեւ, որ կառավարության պատվերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու` Եկեղեցու դեմ, Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ի պայքարի մասին։

Սա Փաշինյանի անձնական մտահղացումն է: Ֆիլմը պետք է հանրությանը ցույց տա, որ կառավարությանը սադրել եւ նման քայլերի ի սկզբանե հրահրել են Եկեղեցու ներկայացուցիչները»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։