Լևոն Իգիթյան. «Կույս ձևացնող քաղաքական գործիչներն արդեն զահլա են տարել»
Այսօր «Հայելի» ակումբում 2011թ. են ամփոփել մի խումբ արվեստագետներ։
Ըստ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի՝ անցած տարվա մշակութային կյանքից ամենամեծ երևույթը Սալվադոր Դալիի գործերի ցուցադրությունն էր։ Որպես տարվա կարևոր երևույթ՝ նա առանձնացրել է նաև Շառլ Ազնավուրի երկու հարցազրույցները։ Նա ցավով նշել է, թե մեր երկրի գնահատականը մեր մեծերից միայն Շառլ Ազնավուրն է կարողացել տալ։
–Եթե մեր երկրի մտավորականը խոսում է դրա մասին, սակայն նրան բանի տեղ չեն դնում, գոնե Ազնավուրի խոսքը, հնարավոր է, լսելի լինի,–հույս է հայտնել արվեստագետը։
Արվեստագետ Ազատ Գասպարյանը, անդրադառնալով թատրոնին, ասել է, թե դեռևս չի կարող ասել, որ կա առաջվա կրակը։ Բանախոսի խոսքերով՝ զարմանալի է, որ Խորհրդային Միության ժամանակ թատրոնի դերակատարությունն ու ազդեցությունը շատ ավելի մեծ էին, քան անկախ Հայաստանի պայմաններում։ Նա ցավով նշել է, որ այս տարի էլ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը գեղավերստական ղեկավար չունեցավ։
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ամփոփելով 2011թ.՝ ասել է, թե այն շատ աշխույժ է անցել։
–Գրականության պատկերը արտացոլում էր երկրի պատկերը՝ և՛ ձեռքբերումներ կան, և՛ բացթողումներ,–նկատել է նա։
Նրա խոսքերով՝լույս են տեսել շուրջ ութ տասնյակ գրքեր։
Լ. Անանյանն որպես կարևոր իրադարձություն է առանձնացրել Պետական հանձնաժողովի կողմից բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին շնորհված մրցանակը «Երբեք չմեռմես, ահա թե ինչ կասեմ» ժողովածուի համար։ Բանախոսը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ և՛ հանրությունը, և՛ պետությունը, և՛ մտավորականությունը թիկունք կանգնեցին բանաստեղծի առողջության համար անհրաժեշտ գումարի հավաքմանը։ Նա ասել է, որ Հ. Գրիգորյանն այժմ բուժում է ստանում Իսրայելում, և հույս է հայտնել, որ նա շուտով ապաքինված հետ կվերադառնա։
Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նա ընդգծել է, որ 2012թ. ծրագրերի հիմնական մասը ուղղված է լինելու Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառմանը։
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ անցնող տարվանից մասնավորապես կարևորել է կազմակերպված բազում ցուցահանդեսները՝ նշելով, սակայն, որ մեր հասարակությունը զուրկ է մնում այդ հրաշքներից։
–Ես ուզում եմ, որ Մանկական պատկերասրահի դեմ ապրողը գիտենա պատկերասրահի տեղը,–ասել է արվետսգետը և հավելել,–մենք տաշի-տուշիի ժողովուրդ չենք և պետք է տեր կանգնենք մեր հզոր մշակույթին։
Ըստ բանախոսի՝ մշակույթի ոլորտում որոշակի շարժ նկատվում է։
–Սակայն մի բան կա, որը չի փոխվել՝ դա իրենց կույս ձևացնող քաղաքական գործիչներն են, որոնք արդեն զահլա են տարել,–ընդգծել է նա։

7or.am