Փաշինյանի բարոյական նկարագրի ամբողջական պատկերն արդեն տեսանելի է դառնում գրեթե ողջ ազգի համար
Ուշադրություն պետք է դարձնել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների վրա, որտեղ գրեթե ամեն առավոտ, նա գրում է հետևյալ տեքստը. «Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ», միաժամանակ ձեռքերով ցույց տալով «սրտիկի» նշան:
Եվ գրեթե բոլոր այդ առավոտները իր բերիական մեքենան մի ինչ-որ մարդու է ձերբակալում:
Փաշինյանն դարձել է արդեն հեքիաթային բնույթի չար անձնավորություն, ով հաճույք է ստանում մարդկանց տարբեր տիպի վատություններ անելով:
Մարդն այն աստիճանի է կտրված իրականությունից, որ իր գրառումների տեքստերով և իրական քայլերով, փաստացի բոլորին մեսիջ է ուղարկում այն մասին, որ իր տեքստի և գործողության մեջ կա 180 աստիճանի տարբերություն:
Այսինքն, եթե նա ասի բերում եմ պատերազմ, կնշանակի, որ շուտով կհաստատվի խաղաղություն և՝ հակառակը:
Երբ «պայքարում է» թալանչիների դեմ, կնշանակի այդ օրը մեծ հանցանք է գործելու:
Ուշադրություն պիտի դարձնել , որ բոլոր ռեպրեսիվ գործողություններից առաջ նա սկզբում «բոլորին սիրել է», հետո սկսել է այդ բոլորի նկատմամբ ռեպրեսիվ քայլերի դիմել:
Ինչու է նա այդպես վարվում. վաղուց այդ հարցի պատասխանը տվել են բոլոր վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրել են Սադդամ Հուսեյնի, Չաուշեսկուի և այլ բռնապետերի կենսագրությունները:
Այն մարդիկ, ովքեր անգրագետ են, սակայն մի ինչ-որ պահի սիրված են եղել մարդկանց կողմից, իրենց նարցիսային հատկությունը պահպանել են մինչև իրենց կյանքի վերջը:
Օրինակ Չաուշեսկուն, ժողովրդական աբստամբությունից փախչելով, դիմել էր բանվորներին, որ իրեն պաշտպանեն, անկեղծորեն մտածելով, որ գոնե բանվորները իրեն պիտի սիրեն: Չէ որ նա գրեթե ամեն օր հանդես էր գալիս բանվորների առջև, նշելով որ իրենց հոգսերով է միայն ապրում:
Նա զարմացել էր, որ առաջին հերթին, հենց բանվորները իրեն հանձնեցին հեղափոխականների ձեռքը:
Այսօրվա Փաշինյանի քայլերը հիշեցնում են հենց այդ բռնապետին, ով կարծում էր, թե հանրության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր իրեն սիրում եին:
Նա նույնիսկ չի էլ կռահում, որ իր նախկին «ընտրազանգվածը» արդեն վաղուց ավելի շատ է ատում իրեն, քան իր գաղափարական հակառակորդները:
Ինչ վերաբերվում է 65+ մարդկանց մի փոքր մասին, ովքեր դեռ իր հենարանն են մնացել, ընտրությունների շեմին հոգեբանական ազդեցության տակ են մնալու և Փաշինյանը մնալու է իր փլուզվող վարչական համակարգի հույսին:
Այսօր, դա հասկանալով, իրեն աջակցում են միայն մոտ 20 անձնավորություն, ովքեր հրապարակավ քաղաքական «մատրոսովի» դերն են կատարում, պաշտպանելով Փաշինյանին, հույս ունենալով, որ գալիք ընտրություններում, կհայտնվեն ՔՊ-ի ցուցակի այն մասում, որն անցողիկ կլինի ԱԺ-ում հայտնվելու համար և դրանով կապահովագրեն իրենց անվտանգությունը ապագա հետփաշինյանական իշխանությունից:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am