Քանաքեռ-Զեյթունի շենքի բնակիչները տարիներ շարունակ ապրում են հակասանիտարական պայմաններում (տեսանյութ)
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու 2-րդ փակուղի 5-րդ շենքի բնակիչները տարիներ շարունակ ապրում են հակասանիտարական պայմաններում։
Շենքի կոյուղատար համակարգը տարիների ընթացքում վնասվել է, ինչի հետևանքով հաճախակի խցանումներ են առաջանում։ Դրա պատճառով կոյուղաջրերը լցվում են առաջին հարկի բնակարանների սանհանգույցներ` ստեղծելով հակասանիտարական միջավայր։
Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մոտ 12 գծամետր կոյուղատար համակարգի վերանորոգում, սակայն, բնակիչների բազմաթիվ դիմումներից հետո էլ այն դեռևս չի լուծվել։
Շենքի բնակիչ Գիվի Սուքիասյանը բազմիցս փորձել է սեփական միջոցներով ժամանակավոր լուծումներ գտնել, սակայն դա խնդրի վերջնական լուծում չէ, քանի որ նման վիճակը շարունակվելու դեպքում շենքի հիմքերը կարող են ժամանակի ընթացքում քայքայվել։
Քաղաքացի Գիվի Սուքիասյանը դիմել է «Մայր Հայաստան» խմբակցությանը՝ խնդրելով աջակցել հարցի քննարկմանն ու լուծմանը:
Ավելին՝ տեսանյութում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից