Հորդանանում տեղի է ունենալու աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության 25-րդ Պատգամավորական ժողովը
ՀՌԱԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-10 Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի է ունենալու Ռամկավար Ազատական Կուսակցության 25-րդ Պատգամավորական ժողովը /hամագումար/, որին մասնակցելու է նաև յոթ հոգուց կազմված ՀՌԱԿ պատվիրակությունը' ատենապետ Հարություն Առաքելյանի գլխավորությամբ:
Պատգամավորական ժողովին մասնակցում են պատվիրակներ ԱՄՆ-ից /Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա/, Հյուսիսային Ամերիկայից /ԱՄՆ, Կանադա/, եվրոպական կառույցներից /Իսպանիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս/, Մերձավոր Արևելքի կառույցներից /Եգիպտոս, Իսրայել, Սիրիա, Հորդանան, Լիբանան, Իրաք/, ինչպես նաև Ավստրալիայի կառույցի ներկայացուցիչները:
Դիտորդի կարգավիճակով են ներկայացել Հոլանդիան, Նորվեգիան, Չեխիան:
Աշխարհասփյուռ ՌԱԿ Պատգամավորական 25-րդ համագումարին ողջույնի իր ուղերձն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական բազմաթիվ գործիչներ:

ՀՌԱԿ լրատվական ծառայություն