Կարծիք

20.10.2025 15:14


Գյումրին երբեք չի լռել և չի վախեցել

Գյումրին երբեք չի լռել և չի վախեցել

Այն ինչ այս պահին կատարվում է Գյումրիում, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։ ՔՊ-ն չկարողացավ Գյումրիում իշխանության գալ ընտրություններով, հիմա փորձում է քաղաքային իշխանությունը խլել ձերբակալություններով։

Գյումրին այսօր կանգնած է ոչ թե մի պաշտոնյայի, այլ քաղաքի արժանապատվության պաշտպանության հարցի առաջ։

Քաղաքապետի դեմ կիրառվող բռնաճնշումները՝ կասկածելի մեղադրանքներով և ցուցադրական ձերբակալությամբ, ունեն մեկ նպատակ՝

զսպել ու վախեցնել բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք չեն ենթարկվում ՔՊ-ական կամակատարություններին։

Սակայն Գյումրին երբեք չի լռել և չի վախեցել։

Գյումրին ավերակների մեջից էլ վեր է հառնել։

Այսօր էլ նա կկանգնի հանուն արդարության և իր իսկ ընտրության իրավունքի պաշտպանության։

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը