Ռուբեն Հակոբյան. «Եթե այս հարցը հորով–մորով անենք, հնարավոր է, որ համագործակցությունը շարունակություն ունենա»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, այսօր նշելով, որ իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցում կողմ արտահայտվող բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ նաև ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի, չի բացառել, որ հաջողության դեպքում համագործակցությունը կշարունակվի նաև այլ հարցերում։
–Եթե այս հարցը հորով–մորով անենք, եթե իսկապես այս հարցը դառնա մերան քաղաքական դաշտի համախմբման համար, հնարավոր է, որ համագործակցությունը շարունակություն ունենա,–հայտարարել է Ռուբեն Հակոբյանը։
Բանախոսը կարծիք է հայտնել, թե գործընթացների տրամաբանությունը տանում է նրան, որ առաջիկա ընտրական գործընթացներում միավորներով ներկայանալը շատ ավելի ճիշտ կլինի.
–Դա նաև կխոսի քաղաքական դաշտի կայացման մասին,–հավելել է Հակոբյանը։

7or.am