Քաղաքական

20.10.2025 10:47

Միքայել Սրբազանի ուղերձը բանտից

Միքայել Սրբազանի ուղերձը բանտից

Միքայել Սրբազանն ուղերձ է հղել բանտից, որին արձագանքել է Բորիս Մուրազին։

3 (2)

Առավոտյան ընկերներս ինձ ուղարկեցին ազնվագույն հայ հոգևորական, խղճի բանտարկյալ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը բանտից, որում նվաստս Սրբազանի օրհնությանը էր արժանացել։ Երկար էի մտածում, թե ինչպես արձագանքեմ այն պատվին, որ ինձ արժանացրել է բանտված, բայց ամենաազատ և խոնարհման արժանի՝ Աստծո ճշմարտությունը տարածող ուսուցիչը։

Ես՝ Բորիս Մուրազիս, խորին երախտագիտությամբ և որդիական խոնարհությամբ եմ ընդունում Ձեր օրհնությունը։ Ձեր յուրաքանչյուր խոսք պարտավորեցնում է մեզ շարունակել պայքարը՝ ոչ թե ատելությամբ, այլ հավատքով ու արժանապատվությամբ, պաշտպանելու այն արժեքները, որոնց համար Դուք այսօր անազատության մեջ եք։
Ձեր նման հոգևոր հայրերն են, որ մեզ մոտեցնում են Աստծո ճշմարտությանը։ Սրբազան հայր, ինձ համար Ձեր խոսքը նույնքան ուժ և ազդեցություն ունի, որքան մեր հավատի հայրերից Շեխ Հասան իբն Շեյխ Ադիի դարերի խորքից եկող պատգամները։
Աստված թող պահպանի Ձեզ, զորացնի Ձեր ոգին և շուտափույթ վերադարձնի Ձեզ ձեր հոտին։
«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով»։
Հակոբոս 5:10
Խոնարհաբար համբուրում եմ Ձեր աջը։

Բորիս Մուրազի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։