Քաղաքական

19.10.2025 21:37

ՔՊ-ն խուսափում է «Մայր Հայաստանի» հետ բանավեճից․ ասելիք չունեն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՔՊ-ն խուսափում է «Մայր Հայաստանի» հետ բանավեճից․ ասելիք չունեն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանի մասին ՔՊ-ականները ու մասնավորապես այդ ուժի ցուցակը գլխավորող անձնավորությունը բամբասանք էին տարածել: Դրան հաջորդեց Դավիթ Կարապետյանի առաջարկը՝ բանավիճել ուղիղ եթերում: Այս մասին հայտնել է է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ։

«Սեփական հոր անցած մարտական ուղու վաստակը ուրացող Մեխակյանը գոնե մինչև այս պահը հրաժարվել է այդ բանավեճից: Ենթադրվում է, որ ասելիք չունի:

Հո չի՞ գալու և հայտարարի, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին:

Եթե համաձայնի Նիկոլի հետ, կստացվի, որ թոկ կապողներից մեկը մարտական փառահեղ ուղի անցած Մեխակ Մեխակյանն է եղել: Իսկ եթե չհամաձայնի Նիկոլի հետ, ապա հարց կառաջանա, թե այդ դեպքում ի՞նչ գործ ունի ՔՊ-ի ցուցակում»,-ասել է Արեգնազ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։