Ռուբեն Հակոբյան. «Եթե Շարմազանովը թվարկի 5 հոգու անուն, ովքեր... ես կասեմ` բռավո»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանելով բոլոր այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք բացասաբար են վերաբերվում 100%–անոց համամասնական ընտրակարգին, ասել է.
–Հարգելով նրանց տեսակետը, որ ի վերջո կան անհատներ, որոնք կուսակցական չեն, և նրանք նույնպես ցանկանում են մասնակցել քաղաքական գործընթացներին... գիտեք, չկա որևէ միջազգային նորմ, որն ասի, որ 100%–անոց համամասնական ընտրակարգը խախտում է մարդու իրավունքները։
Հակոբյանը նշել է, որ մի շարք երկրներում կիրառվում է 100%–անոց համամասնական ընտրակարգ, որն ունի հետևյալ բնորոշ հատկանիշը. կուսակցության նախընտրական ցուցակներում պարտադիր ներգրավվում են նաև երկրի շրջանները ներկայացնող կուսակցականներ։
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Շարմազանովի հայտարարությանը, թե 100%–անոց համամասնականը այս պահի համար իրական չէ, Հակոբյանը ասել է.
–Մենք էլ հայտարարել ենք, որ հնարավոր է։ Եվ ոչ միայն հնարավոր է, այլև պետությանը անհրաժեշտ է։ Եթե պարոն Շարմազանովը թվարկի 5 հոգու անուն, ովքեր ընտրվել են մեծամասնական ընտրակարգով, և ասի՝ տեսեք, այս մարդիկ իրենց ինտելեկտով, քաղաքական վարքագծով ինչքա՜ն են բարձրացրել խորհրդարանի պատիվը, ես կասեմ՝ բռավո։

7or.am