Քաղաքական

18.10.2025 08:38

Նախարարի ամենամտերիմ ընկերուհիները ձերբակալվեցին. «Ժողովուրդ»

Նախարարի ամենամտերիմ ընկերուհիները ձերբակալվեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Armlur.am-ը տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան ու կալանավորել ռեկտորին, նրա տեղակալին ու մի քանի աշխատակիցներին: Այնուհետեւ կոմիտեն պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանն ու պրոռեկտոր Մարինա Հարությունյանը եւ էլի մի քանի աշխատակիցներ:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սա ուղիղ «հարված» է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, քանի որ ռեկտորը եւ նրա տեղակալը նախարարի ամենամտերիմ ընկերուհիներն են, ու Անդրեասյանի երաշխիքով են նրանք նշանակվել այդ պաշտոններում: Ավելին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Ժաննա Անդրեասյանն է, ու սա նշանակում է, որ նրա ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է, եւ ինքը, որպես հոգաբարձուների խորհրդի ղեկավար պարտավոր է տիրապետել իրավիճակին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։