Քաղաքական

18.10.2025 08:34

Ալեքսանդր Կոչուաբևին մեքենայում բռնության են ենթարկել․ «Հրապարակ»

Ալեքսանդր Կոչուաբևին մեքենայում բռնության են ենթարկել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հոկտեմբերի 16-ին ԱԱԾ-ն Շենգավիթի դատարանի մոտից՝ «ասֆալտին փռելով» բերման էր ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։

Մեզ պատմեցին, որ Կոչուբաեւին ոստիկանության այն մեքենայում, որով տեղափոխել են Քննչական կոմիտե, բռնության են ենթարկել՝ հարվածներ հասցրել։ Եւ եթե բերման ենթարկելու պրոցեսը տեսագրվել է, ապա բնականաբար, մեքենայում տեղի ունեցածի տեսագրությունը չկա, սակայն մեր աղբյուրները հաստատեցին դա:

Հայտնի փաստաբանը, հիշեցնենք, ձերբակալվել, ապա կալանավորվել է ֆեյսբուքյան գրառման համար, նա խիստ վրդովվել էր հոգեւորականների նկատմամբ քրեական հետապնդումներից եւ իր խոսքը ուղղել էր դատավորներին, դատախազններին եւ քննիչներին՝ սուր քննադատության ենթարկելով նրանց գործելաոճը, առանց հասցեականության։

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ փաստաբան է ձերբակալվում ֆեյսբուքյան գրառման համար, առաջինը Մուշեղ Շուշանյանն էր, որը կալանավորվել էր իբր թե բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։