Հետաքրքի՞ր է՝ Հայաստանում քանի՞ մարդ ու կառույց կա, որ կարող է հեռախոսային խոսակցություն գաղտնալսել։ Ու շատ տրօրինակ զուգադիպությամբ «անհայտի» կողմից գաղտնալսման ձայնագրությունը հայտնվում է հենց իշխանական ԶԼՄ-ներում։
Եթե գաղտնալսողը դատարանի որոշում ունենար, ապա այդ նյութը կհայտնվեր իրավապահ մարմինների մոտ։ Հետևաբար գաղտնալսումն ապօրինի է արվել, այլապես ձայնագրությունը իրավապահները կհրապարակեին կամ քրեական գործի կկցեին։
Բայց որոշել են «սլիվ» անել՝ եկեղեցու դեմ նոր թափով հարձակվելու ու ևս մի քանի ձերբակալություն իրականացնելու համար։
Նիկոլը նպատակ է դրել ամբողջովին կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինստիտուտ։
Ի դեպ, Արևմուտքի դրածո Զելենսկին արդեն տևական ժամանակ է նույն գործով է զբաղված՝ հետապնդում ու կազմաքանդում է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին։ Ձեռագիրը գրեթե նույնն է, ինչը հուշում է, որ պատվեր տվողները նույն գրասենյակում են նստում։ Դրան գումարած՝ Իլհամի ու Փաշազադեի հրապրակային հրահանգները։
Պատահական չէ, որ Արևմուտքի առանցքային պետությունները, դեսպանատներն ու կազմակերպությունները ձայն չեն հանում Հայաստանում մոլեգնող քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների վերաբերյալ։ Ավելին, իրենց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներն ակտիվորեն ներգրավված են եկեղեցու դեմ պայքարի մեջ։
Հայ Առաքելական եկեղեցու կազմաքանդումն աշխարհաքաղաքական խնդիր ու առաջադրանք է։ Հայաստանում չպետք է մնա որևէ ազգային ինստիտուտ։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամԴերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից
Մեծ եղբայրը գաղտնալսում է բոլորին

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից