Կարծիք

16.10.2025 20:46


Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը

Թուրքական «Ենի Աքիթ» -ը պնդում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից երկար ժամանակ մշակվող կարգավորման ծրագրի համաձայն՝ Բաքվի վերահսկողությանը կանցնի Զանգեզուրի միջանցքի երկայնքով՝ Կապան քաղաքից մինչև Նախիջևան ձգվող 1200 քառակուսի կիլոմետր տարածք։

Այս նոր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջանակներում, որը Փաշինյանը անվանում է «Չորրորդ Հանրապետություն», Թուրքիան նաև կդառնա Մարգարայի նախկին հայկական սահմանային անցակետի մոտ գտնվող փոքր անվտանգության գոտու փաստացի սեփականատերը։

Պարբերականի համաձայն, այս տարածքը կգտնվի Թուրքիայի հատուկ վարչական վերահսկողության ներքո։

Փաշինյանի ծրագիրը մեծ տնտեսական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն ցամաքային մուտք է բացում դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքաբնակ երկրներ և Կասպից ծով: Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Փաշինյանը կարող է առաջիկա օրերին հայտարարություն անել այս հարցի վերաբերյալ:

Այն, որ այս տեղեկատվությունը հատուկ է տարածված, փորձելու համար Հայաստանի հանրային կարծիքը, ակնհայտ է:

Իսկ այն, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, հայտնի կդառնա մոտ ժամանակներս:

Պարզ է մեկ բան. անկախ նրանից, թե ինչու է տարածված այս տեղեկատվությունը, ակնհայտ է, որ Փաշինյանը կախված է Էրդողանից՝ իր իշխանության պահպահման տեսանկյունից, և նա պատրաստ է գնալ Էրդողանին ցանկացած զիջումների՝ դրա դիմաց ստանալով աջակցություն գալիք ընտրությունների ժամանակ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը